19/06/2013 12:27
«Սպայկայի» ներկայացուցիչ. 3 հազար տոննա ծիրան է արտահանվել
«Սպայկա» կազմակերպությունը սկսել է ծիրանի արտահաման գործընթացը, ֆերմերներից ծիրանն ընդունում են 400-500 դրամով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը:
Նա նաև նշեց, որ գինը թելադրված է ապրանքի որակի, նաև ծավալների կտրվածքով: Մինչև այժմ արտահանվել է երեք հազար տոննա ծիրան, հիմնականում ԱՊՀ երկրներ:
Բանախոսը նշեց, որ փորձեր են արվում արտահանել Եվրոպական երկրներ, սակայն կա որակի սերտիֆիկացման խնդիր, որ նաև կապված է արտադրողի հետ:
Արտրերկրյա շուկաներում, ըստ Կարեն Բաղդասարյանի, ծիրանի մեկ կգ-ի մեծածախ գինը կազմում է մոտ 700 դրամ:
«Սպայկայի» ներկայացուցիչը շեշտեց, որ գյուղացիներին կանխիկ վճարվում է. «Մենք չենք ստիպում, առաջարկում ենք»:
Այս տարի արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի 65 տոկոսը արտահանել է «Սպայկա» կազմակերպությունը: