19/06/2013 17:30
Տիկին Շողիկը չի ֆինանսավորում ամուսնուն. Սամվել Ալեքսանյանն է անկեղծացել
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) այսօր անակնկալ կերպով հայտնվեց խորհրդարանի միջանցքի այն հատվածում, որտեղ սովորաբար լրագրողներն են աշխատում և նստեց լրագրողների կողքին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացել, Սամվել Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է իր կինը. «Դիմեք տիկին Շողիկին»,- ասաց նա՝ դժգոհելով, թե տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում իրեն. «Էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան խոսացիք»:
Խոսելով Փակ շուկայի մասին՝ պատգամավորը դժգոհեց, թե երբ շուկան վատ վիճակում էր, ոչ ոք չէր մտահոգվում շուկայի ճակատագրով:
«Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի՞ մի օր չէիք էթում շուկայի դեմը շուկայից խոսում: Որ սաղ կրիշը չռում էր, խի՞ մի օր չէիր էթում, խոսում»,- հարցրեց Ս. Ալեքսանյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ-ում ընդունված «Երկրապահների մասին» օրինագծին, Ս. Ալեքսանյանն ասաց, որ 90-ական թվականներից ամեն ամիս օգնում է իրենց համայնքի երկարպահներին: Այլ հարցի պատգամավորը չպատասխանեց՝ կոչ անելով երկրապահների մասով հարցերն ուղղել գեներալ Մանվել Գրիգորյանին:
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն անընդհատ կրկնում էր, որ չի ուզում պատասխանել լրագորղների հարցերին. «Հիրիք ա, լավ ֆսյո, ասեցի վերջ տվեք: Չե՞ք ուզում նստեմ ձեր կողքը, թողեմ էթա՞մ»: