19/06/2013 09:17
«Ժառանգությունը» հրավիրված չէ ԵԺԿ գագաթաժողովին
ԵԺԿ գագաթաժողովին, ի տարբերություն ՀՀԿ-ի, հրավիրված չէ «Ժառանգություն» կուսակցությունը: Թեև նրանք երկուսն էլ ԵԺԿ-ումն հավասար`դիտորդ մարմնի կարգավիճակ ունեն: Տեսակետ կա, որ «Ժառանգության» հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է ընդդիմադիր դաշտում այդ կուսակցության կշռի նվազումով:
Սակայն «Ժառանգության» քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, որ իրենց չմասնակցելը ԵԺԿ-ի կանոնադրության խախտում չէ: «ԵԺԿ կանոնադրության համաձայն`ընդդիմադիր կուսակցություններից մասնակցում են միայն այն դեպքում, երբ տվյալ երկրի կառավարության կազմում ԵԺԿ անդամ կուսկացություններ չկան: Անցած գագաթնաժողովին էլ չենք մասնակցել»,- պնդել է Սաֆարյանը: