19/06/2013 09:45
Կառավարության կազմակերպած ճաշկերույթը պետբյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ
«Ժողովուրդի» տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` հունիսի սկզբներին կազմակերպած ճաշկերույթը ՀՀ պետական բյուջեի վրա նստել է մոտ 1 մլն դրամ:
Կոտայքի մարզի «Հին Ջրվեժ» ռեստորանում օրերս տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ, որից հետո կառավարությունը ռեստորանին վճարել է 920 հազար դրամ: Թե ում համար է կազմակերպվել ճաշկերույթը, պարզել չի հաջողվել: Սակայն ՀՀ կառավարության կայքում որևէ տեղեկություն չկա այդ օրերին որևէ օտարերկրյա պատվիրակության կամ այլ հյուրերի ընդունելու մասին: Հետաքրքիր է՝ վարչապետն ընկերների հետ միասի՞ն է ճաշել:
Ըստ թերթի տվյալների՝ 800 հազար դրամ էլ ծախսվել է կառավարությունում սննդի սպասարկման նպատակով. այդ սնունդը նախատեսված է եղել կառավարություն ժամանած հյուրերի համար: Ինչպես ասում են՝ «քեֆ անողին քեֆ չի պակսիլ»: