20/06/2013 16:35
Նախարար. Մեզ ոչ մեկ չի ստիպում վաճառել «ՀայՌուսգազարտի» 20 տոկոս բաժնեմասը
Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի: Լրագրողների հետ ճեպազրույցում, խոսելով «ՀայՌուսգազարտի»՝ կառավարութանը պատկանող քսան տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» վաճառելու հարցին, նման կարծիք հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Ա․Մովսիսյանը նշեց, որ վերոնշյալ հարցն ընդամենը ռուսական կողմի հետ բանակցությունների սցենարներից մեկն է: Հարցին, թե ո՞ր կողմն է պահանջել կամ առաջարկել նման հարց տանել բանակցություններ, Ա. Մովսիսյանը հստակեցրեց, որ որևէ մեկը չի պահանջել. «Մեզ ոչ մեկ չի ստիպում վաճառել 20 տոկոս բաժնեմասը: Եթե մեզ ձեռնտու չլինի, չենք վաճառի»,- ասաց նախարարը` օրինակ բերելով խանութից հագուստ գնելը, երբ ինչ-որ բան ցանկանում ես գնել, «պետք է լսես ամուսնու, բարեկամի կարծիքները»:
Դիտրակմանը, թե այս հարցում ովքեր են ամուսինը, հարազատը, որ պիտի կարծիք հայտնեն, Ա. Մովսիսյանը պատասխանեց, որ միանձնյա որոշում չի լինելու. «Կառավարությունն է որոշելու, բերելու ենք հարցը նաև Ազգային ժողով»:
Նախաորդող հրապարակումներ` Զոհրաբյան. ԱԺ-ն պետք է իմանա՝ ինչի համար է բաժնեմասը վաճառվում «Գազպրոմին»
Բանակցությունների սեղանին է «ՀայՌուսգազարդի» 20%-ը «Գազպրոմին» տալու հարցը