20/06/2013 09:41
Լոնդիկը թռել է Հայաստանից
«Ժամանակի» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, մեկնել է արտասահման՝ հունիսի 11-ից իր հաշվին արձակուրդ վերցնելով: Մարզպետը գուցե մտածված է այս քայլին դիմել՝ հաշվի առնելով, որ հենց այդ ընթացքում նրա ղեկավարած մարզում մեծ չարաշահումներ բացահայտվեցին «ՀՀ հողօգտագործողների դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի» մեջ:
Երեկ Աժ-ում պատգամավորները միմյանց ասել են, թե կատարած չարաշահումների բացահայտման պատճառով «Լոնդիկը թռել է Հայաստանից»: Է. Բաղդասարյանի մամլո խոսնակը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի ասել, թե մարզպետն ինչու է իր հաշվին արձակուրդ վերցրել ու մեկնել Հայաստանից, ընդամենն ասել է, որ նրա արձակուրդի ժամկետը կավարտվի հունիսի 25-ին: