20/06/2013 09:34
ՀՔԾ և դատախազության աշխատողների համազգեստները կարժենա մոտ 93 մլն դրամ
«Ժողովուրդի» տեղեկացմամբ` առաջիկայում իրենց առանձին համազգեստն ու տարբերանշանը կունենան ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՔԾ ծառայողների համազգեստի ու տարբերանշանի նկարագիրն ու կրելու կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«Բացի այդ, նոր համազգեստ ու տարբերանշան կունենան նաև դատախազության աշխատակիցները։ Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած կճանաչվի դատախազության աշխատողների համազգեստի ու տարբերանշանի վերաբերյալ կառավարության գործող որոշումը։ Նշենք, որ ՀՔԾ և դատախազության աշխատակիցների նոր համազգեստները ՀՀ պետական բյուջեի վրա «կնստեն» մոտ 93 մլն դրամ։ Ասել է թե՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերն այդքանով կավելանան»,- գրել է թերթը: