20/06/2013 09:47
ՊՆ խոսնակը տեղյակ չէ՝ ինչ նպատակով է շահագործում մարզահամերգային համալիրը
2012թ-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Բանն այն է, որ նշված ընկերության սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերության համասեփականատեր եղբայրներից մեկը, գրավադրելով Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերը, իրենց մեկ այլ ընկերության անունով ՀՀ կառավարությունից 20 միլիոն դոլարի վարկ էր վերցրել։ Ու քանի որ չէր կարողացել մարել այն, ՀՀ կառավարությունը բաժնեմասերը ստիպված տվել էր ՊՆ-ին»:
«Ժողովուրդը» փորձել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչ է անում ՊՆ-ն այդ տարածքը, ինչի համար են օգտագործում։ Սակայն խոսնակը, ավանդույթի համաձայն, կտրականապես հրաժարվեց մեկնաբանել: