21/06/2013 14:02
Էդուարդ Մետչիկյանը հրավիրվել է Հայաստանի պատանեկան հավաքական
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 21-27-ը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հանքավանում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, հավաքականի կազմում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Թիմ է հրավիրվել Սոֆիայի «Օսկարի» դարպասապահ Էդուարդ Մետչիկյանը: Իսկ ահա«Բանանցի» կիսապաշտպան Նաիրի Մինասյանը չի մասնակցի հավաքին վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: