21/06/2013 19:13
ՀՀ երկու գերատեսչությունները իրանական գազի վերաբերյալ տարբեր տվյալներ ունեն
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ 2012թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվել է 481,013034 մլն. խմ գազ, որը հաստատված է իրանական և հայկական կողմերի միջև ստորագրված ակտերով:
Վերջին օրերին մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Իրանից Հայաստան է ներկրվել 350 մլն. խմ գազ չի համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ իրանական կողմը ևս հավաստում է, որ 2012 թ-ին Իրանը Հայաստնաին 481 մլն խ/մ գազ է արտահանել:
Գազային խառնաշփոթն առաջացավ այն ժամանակ, երբ հունիսի 8-ին, գազի սակագնի վերանայման շուրջ ՀԾԿՀ-ի նիստում հրապարակվեց, որ Հայաստանն Իրանից 350 մլն. խ/մ գազ է ստացել. տարբերությունը կազմում էր 130 մլն խ/մ: