21/06/2013 12:25
Հալեպում երեք հայ է վիրավորվել
Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 3 հայ: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, հղում անելով Հալեպում սեփական թղթակից Մարիա Գաբրիելյանի վրա:
Թղթակցի հաղորդմամբ` սիրիացի ապստամբները ներկայում փորձում են մուտք գործել Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամաս: Նրանց բոլոր փորձերը մինչ այս ձախողվել են: Կառավարական զորքերը կարողացել են հակահարված տալ:
Հալեպում այս պահի դրությամբ չկա հեռախոսային կապ: