21/06/2013 16:11
Էթիկայի հանձնաժողովում Նաիրա Կարապետյանի դեմ դիմումի քննությունը կարճվեց
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը միաձայն որոշմամբ կարճեց ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի դիմումի քննությունը: Այս մասին հաղորդում է «Փաստինֆոն»:
Ըստ հանձնաժողովի եզրակացության՝ Ն.Կարապետյանի կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու փաստեր չկան. «Քանի որ կենցաղային բնույթի` միջանձնային հարաբերությունների հարթությունում գտնվող նման խնդիրները և դրանց ընթացքում պատգամավորների պահվածքը չեն կարող դիտարկվել որպես Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը չնպաստող կամ չեն կարող համարվել պատգամավորին վայել վարքագիծը խաթարող»:
Հանձնաժողովի 7 անդամներից նիստին ներկա էին 5-ը: Բացակայում էին ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թութունջյանի և ԱԺ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը տխուր ավարտ էր ունեցել, որից հետո ԱԺ Էթիկայի հանձնաժողովը տնօրենից դիմում էր ստացել, որով առաջարկում է շուտափույթ քննարկման առարկա դարձնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի վարքը, որը հարիր չէ պատգամավորին: