21/06/2013 13:55
Խմելու ջուրն էժանացավ 3.8 դրամով
Խմելու ջուրը էժանացավ ընդամենը 3.8 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում սահմանեց սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները՝ 170.256 դրամ/խմ` գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են, որ ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:
Նշենք, որ ջրի սակագինը վերանայվում է յուրաքանչյուր տարի՝ ելնելով չորս հիմնական գործոններից` մանրածախ ջրամատակարարման ծավալը, որ համեմատվում է բազիսային սակագների ժամանակ ներկայացված ծավալի հետ, եվրո-դրամ փոխարժեքի փոփոխությունը, էլեկտրաէներգիայի սակագնի աճը, ինչպես նաև՝ սղաճը: