21/06/2013 09:25
Սամվել Ալեքսանյանի նոր մենաշնորհը
«Ժամանակի» տեղեկություններով, Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն «Երևան սիթի» խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում:
«Ստացվում է՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ ավելի ճիշտ՝ նրա կինը, ով «Երևան սիթիի» փաստացի տերն է, նաև հաշմանդամներին տրվող պետական դեղերի մենաշնորհին է տիրապետում Դավիթաշենում: Անհայտ է միայն, թե մյուս պոլիկլինիկաներո՞ւմ էլ է կիրառում «Երևան սիթիից» գնելու պարտադիր պայմանը, թե՞ ոչ»,- գրել է թերթը: