22/06/2013 13:11
Սանահինի վանական համալիրում վերականգնողական աշխատանքեր կիրականացվեն
Կառավարությունը 300 մլն դրամ է հատկացրել Սանահինի վանական համալիրը վերանորոգելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Սանահինը մեր ամենաակնառու հուշարձաններից է և Հաղպատի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Բայց պետք է նշեմ, որ վերականորոգումից բացի վանական համալիրները պետք է լինեն մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասաց ճարտարապետների միության նախագահն ու ավելացրեց՝ հատկապես այն պարագայում, երբ պետության միջոցները սուղ են, քաղաքացիներն ամենօրյա հոգածությամբ պետք է պահպանեն կարևորագույն հուշարձանները:
Մինասյանը նշեց, որ հատկացված գումարով Սանահինում պետք է վերականգնվեն վնասված մի քանի հատված ու փոխվեն սալիկները:
«Նշեմ, որ վաչապետը նույնպես շահագրգռված է, որ վերանորոգման աշխատանքները հնարավորինս լավ անցկացվեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: