24/06/2013 14:01
ԵՄ, թե՞ ԵվրԱզԵս. Առևտրաշրջանառությունը հավասար է
«Եթե Հայաստանը անդամակցի Եվրասիական մաքսային միությանը, ապա չի կարող ԵՄ-ի հետ կնքել Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որը նախատեսված է 2014-2015 թթ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը, հավելելով, որ ԵՄ-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են:
Նա նաև նշեց, որ Հայաստանը առևտուր է անում և՛ ԵՄ-ի և՛ Եվրասիական միության դիտորդ և անդամ երկրների հետ և այս դեպքում արտաքին առևտրի մասնաբաժինը գրեթե հավասար է` 29-30 տոկոս, իսկ 2012թ.-ի Եվրամիության հետ առևտուրը փոքր-ինչ բարձր ցուցանիշներ էր արձանագրել:
Տնտեսագետը նաև փոխանցեց, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ և դիտորդ-անդամների հետ ունի երկկողմ և բազմակողմ ազատ առևտրի համաձայնագրեր, իսկ ԵՄ երկրների հետ նման համաձայնագրեր չկան:
«Թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության հետ ազատ առևտուր անելը Հայաստանի համար շահավետ է»,- ամփոփեց Սամվել Ավագյանը: