24/06/2013 18:25
Վ. Սեդրակյանի խափանման միջոցը փոխելու միջորդությունը մերժվեց
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեժեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը:
Ա. Սիրունյանը միջնորդել էր Վ. Սեդրակյանի խափանման միջոցը փոխել` ազատությունից զրկելու հետ կապ չունեցող միջոցով և որպես գրավ առաջարկել էր Վ. Սեդրակյանի ողջ անշարժ գույքը:
Լրագրողների հետ զրույցում, Ա. Սիրունյանը, պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին, ասաց, որ իր համար 110 տոկոսով սպասելի էր այս որոշումը. «Իրենք ոչ մի ապացույց չունեն, սակայն մենք Հայաստանում ենք ապրում»:
Պատասխանելով մեր հարցին, թե արդյոք սա կանդրադառնա իրենց հետագա քայլերի վրա, և իրենք, այնուամենայնիվ, կդիմե՞ն ՄԻԵԴ, Ա. Սիրունյանը նշեց, որ Վ. Սեդրակյանի հետ հանդիպելու է հինգշաբթի և առաջարկելու է դիմել ՄԻԵԴ:
Նախորդող հրապարակումներ` Պ. Հայրիկյան. Ամբաստանյալները ընդամենը պրիմիտիվ կատարողներ են
Հայրիկյանի գործ. Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Պ. Հայրիկյանը միջնորդեց փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը