25/06/2013 09:26
Գ. Սահակյան. «Գազպրոմին» 20% վաճառքը թույլ կտա 5 տարի պահել գազի գինը
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հայկական Ժամանակի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Գազպրոմի»՝ մեզ պատկանող 20 տոկոսը ռուսական կողմին տալու խնդրին՝ ասել է. «Դա դեռ պրոցեսի մեջ է: Իմ ինֆորմացիայով, դա հնարավորություն կտա, որ առաջիկա 5 տարիներին գազի գները չփոխվեն: Առավել ևս, որ և «Ռուսգազարդը» և մեր 20 տոկոսը էս տարիների ընթացքում զրոյական է եղել: Ինչը եղել է՝ ներդրվել է ծառայությունների համար: Այսինքն, ոչ «Ռուսգազարդը» շահույթ ունի, ոչ էլ մենք»:
-Ուզում եք ասել, որ այդ 20 տոկոսը մեզ խանգարու՞մ էր, և ձեր գտած լուծումը կարճաժամկետ չէ՞:
-Դա չի խանգարում: Պարզապես բանակցություններ է գնում, իմ ինֆորմացիայով, որ դա էլ տանք «Գազպրոմին», որպեսզի պայմանագրում լինի, որ առաջիկա հինգ տարիներին ընթացքում թանկացումներ չեն լինի:
-Լավ, 5 տարի էդպես ապրեցինք: Բայց մեր պետության համար նշանակություն չունի՞ էներգակրի փաթեթում 20 տոկոս բաժնեմաս ունենալը:
-Բայց դա մեր գազը չէ: Մենք կարող ենք 5 տարի հետո և այսօր էլ ասել, որ գազ չենք ուզում: Դա մեր իրավունքն է: Չնայած, մենք նույնիսկ գազը կրկնակի էժան ենք գնում ռուսներից: