25/06/2013 09:11
Իշխան Զաքարյանը, հնարավոր է, պաշտոնանկ արվի
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հաշվետվությունն Ազգային ժողովում նախորդ տարիներից տարբերվեց մի կարևոր հանգամանքով։ Այս տարի նրա բացահայտումների շուրջ տեղի ունեցած փոխադարձ սուր փոխհրաձգություններից հետո իշխանական կուլիսներում ակտիվորեն սկսել են շրջանառել Զաքարյանի պաշտոնանկության հավանականության մասին լուրեր, քանի որ աշնանը լրանում է նրա առաջին պաշտոնավարման ժամկետը։ Չի բացառվում, որ այս լուրերի հիմքում այն մեղադրանքներն են, թե նա, չարաշահել է իր լիազորությունները և ստանձնել դատավոր-դատախազի դեր։
Ըստ «Հրապարակի» աղբյուրների, ՎՊ նախագահը տարաձայնություններ ունի նաև իր ենթակաների հետ, որոնք ստուգումների գործընթացում լուրջ խոչընդոտներ են առաջացնում և ինֆորմացիայի արտահոսք ապահովում։ Ի դեպ, այստեղ պատահական մարդիկ չեն աշխատում՝ շատ են հայտնի մարդիկ կամ նրանց զավակները։ Այնպես որ, ՎՊ նախագահի թշնամիները շատ են, և նրա՝ պաշտոնը պահպանելու միակ հույսը նախագահ Սարգսյանի վերաբերմունքն է, որը, ըստ թերթին հասած տեղեկությունների, դրական է։ Ամիսներ առաջ նա նեղ շրջանակում ասել է, որ Զաքարյանը շարունակելու է աշխատել»։