25/06/2013 09:23
Սպորտի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարը դիմել է դատարան
«Ժողովուրդի» տեղեկություններով, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հայցով դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով ՀՀ կառավարությանն հունիսի 6-ի նիստի 570-Ա որոշումը։
Հիշեցնենք, որ կառավարության նիստում որպես Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու հիմք ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանը նշել էր աշխատանքից ազատվելու մասին դիմումը։ Այնինչ պարզվել էր, որ Էլոյանը նման դիմում չի ներկայացրել։ Ասել է թե՝ նրան պաշտոնանկ էին արել ապօրինի կերպով:
Թերթի հետ զրույցում ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաստատել է Էլոյանի՝ վարչական դատարան հայց ներկայացնելու մասին լուրը: