25/06/2013 09:36
Սպորտի նախարարությունը գովազդային նպատակներով ահռելի գումարներ է հատկացրել
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ահռելի գումարներ է հատկացրել գովազդային նպատակներով, միայն 700 հազար դրամ նախարարությունը տրամադրել է Հանրային հեռուստաընկերությանը՝ տեսահոլովակի պատրաստման և հեռարձակման համար։
Համաձայն «Ժողովուրդի» տեղեկությունների՝ 819 հազար դրամ էլ այս նախարարությունը տրամադրել է «Բագրատարմ» ՍՊԸ-ին՝ 984 հավաստագրի, 3000 պաստառի և 12 վկայագրի տպագրության համար։ «Այսպիսով, եթե սպորտը մեր երկրում չի զարգանում, ապա գոնե այդ բացը պետք է լրացնել գովազդ պատվիրելով։ Համաձայնեք, որ «փայլուն» տրամաբանություն է»,- գրել է թերթը։