26/06/2013 09:54
Ծառուկյանը ԲՀԿ-ին հորդորել է մինչև սեպտեմբեր չքննադատել կառավարությանը
Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստ չի հրավիրել, մեկ անգամ է ԱԺ խմբակցության նիստ գումարել և այլևս չի հիշում երկրի ծանր վիճակն ու կառավարությանն ուղղած իր քննադատությունը:
«Ժամանակի» տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը անձամբ է հանդիպել ԲՀԿ-ականների հետ՝ հորդորել «չխոսել մինչև սեպտեմբեր»: Այսինքն՝ չքննադատել կառավարությանն ու չհիշել երկրի ծանր իրավիճակի մասին: Թե ինչ է սպասում ԲՀԿ-ն սեպտեմբերին հայտնի չէ: