27/06/2013 09:18
«Նաիրիտի» գործը կոծկելու հրահանգ կա
«Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին «168 ժամին» տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել «Նաիրիտի» գործի քննությունը։
Թերթի տեղեկություններով, այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ հիմնավորմամբ կոծկել։ Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և օբյեկտիվ քննություն իրականացման դեպքում կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ: