27/06/2013 09:27
Հայաստանը պետք է վերանայի ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը
Ադրբեջանին 1 մլրդ դոլարի զենք վաճառելու ՌԴ որոշման վերաբերյալ «Ժամանակի» թղթակցի հարցին ի պատասխան «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ասել է, որ ՌԴ-ի այդ որոշումից հետո Հայաստանը պետք է վերանայի ՌԴ-ի հետ իր ռազմավարական գործընկերությունը, քանի որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը բացարձակ հաշվի չի անում Հայաստանի շահը:
Քոքոբելյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը, Ռուսաստանի ճնշումներին հակառակ՝ պետք է նոյեմբերին ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը: