28/06/2013 13:28
ՏՄՊՊՀ. Խոշոր սուպերմարկետներում թանկացումներ չեն արձանագրվել
«ՏՄՊՊՀ-ն խոշոր սուպերմարկետներում թանկացումներ չի արձանագրել»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողվի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը:
Նշենք, որ հուլիսի 7-ից բարձրանալու են գազի և էլեկտրաէներգիայի սակագները: Գազի մեկ խորանարդը ներկայիս 132 դրամի փոխարեն կարժենա 156 դրամ, իսկ էլեկտրաէնեգիան՝ 38 դրամ, ներկայիս 30 դրամի դիմաց։ Այսպիսով գազը կթանկանա մոտ 18%-ով, իսկ էլեկտրաէներգիան՝ մոտ 25%-ով։
Բացի խոշոր սուպերմարկետները, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է կատարել վառելիքի և ալյուրի շուկաներում, որտեղ ևս գնային փոփոխություններ չեն նկատվել: Մայիսին 10 դրամով էժանացել է դիզելային վառելիքը:
Ըստ Գ. Սահակյանի՝ պարենամթերքի շուկայում մայիս-հունիս ամիսներին որոշակի նվազումներ արձանագրվել են, օրինակ 300 դրամով նվազել է ֆիննական 82 տոկոս յուղանյության կարագի գինը, ընդհանրապես կարագի տարբեր տեսակների գները նվազել են 30-300 դրամի սահմաններում, նվազում է արձանագրվել հավի մսի և ձեթի շուկայում, ձիթապտուղը նվազել է 20 դրամով:
Ինչ վերաբերում է ուղեվարձի վերաբերյալ բողոքներին, ապա Գայանե Սահակյանը փոխանցեց, որ բողոքներ կամ դժգոհություններ ուղեվարձի թանկացման վերաբերյալ դեռևս չեն ստացել: