28/06/2013 09:14
Դարբինյանը հրաժարական չի տվել. Ձեռները ջեբը դրած, շվշվացնելով գնում էր
Երեկ խորհրդարանում համառորեն պնդում էին, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հրաժարական է տվել։ Ողջ օրը նա անհասանելի էր, հեռախոսազանգերին չէր պատասխանում նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Պարզվեց, որ վերջինս ԼՂ փոխվարչապևո Արթուր Աղաբեկյանի հրավերով, ՀՀ էլիտար պատվիրակության կազմում, հայոց գեներալիտետի՝ «Մանվել&Սեյրան» անբաժանելի ընկերակցությամբ, մեկնել է Ղարաբաղ՝ մասնակցելու Մարտակերտի օրվա տոնակատարություններին, քանի որ Լոռու մարզն ու Մարտակերտը «եղբայր» մարզեր են (ասացին՝ կգրեք ոչ թե «քույր», այլ՝ «եղբայր»)։
Սամվել Դարբինյանին տեսնողներն էլ «Հրապարակին» ասել են, որ «առավոտյան ձեռները ջեբը դրած, շվշվացնելով գնում էր, տրամադրությունը հեչ հրաժարական տվածի չէր»։ Օրվա վերջում վերջինիս «շվշվացնելու» հանգամանքը հաստատեցին նաև ՀՀԿ գրասենյակից. «Սամվել Դարբինյանի հրաժարականի լուրը չի համապատասխանում իրականությանը», չնայած ողջ օրը կասկածում էին «իրականությանը»»,- գրում է թերթը։