28/06/2013 09:42
«Գուրգեն Եղիազարյանը չի լքել ՍԴՀԿ-ն, այլ սառեցրել է իր գործունությունը»
Պարզելու համար, թե ինչու է Գուրգեն Եղիազարյանը որոշել լքել ՍԴՀԿ-ն, երեկ «Ժամանակի» թղթակիցը մեկնաբանություն է խնդրել ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանից:
Նա նշել է, որ Գուրգեն Եղիազարյանը չի հայտարարել կուսակցությունից դուրս գալու մասին, նա միայն երկու ամսով սառեցրել է իր գործունեությունը: «Եթե նրա մոտ հետագայում ստացվի այն, ինչը ինքը պլանավորել է՝ սոցիալիստական ալյանս, ապա ես կարծում եմ, որ անձամբ լինելով սոցիալիստ՝ կարող եմ համագործակցել իր հետ, իսկ եթե ամեն ինչ ավելի լավ ստացվի, ապա մենք նորից համատեղ կաշխատենք կուսակցությունում»,- նշել է Լյուդմիլա Սարգսյանը: