28/06/2013 09:33
ԵՊՀ ռեկտորը հաշվապահների կողմից յուրացում կատարելու մեջ իրեն էլ է մաղադրում
«Ժողովուրդը» զրուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ բուհում ավագ հաշվապահների կողմից խոշոր չափի յուրացում կատարելու փաստի շուրջ: Մեկնաբանելով դեպքը, Արամ Սիմոնյանը իրեն նույնպես մեղավոր է համարել: Նա նշել է. «Այս ամենը բացահայտվել է հաշվապահությունում: Ես դիմել եմ դատախազություն: Հիմա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քննություն է ընթանում»:
Թերթի հարցին, թե ով է այս իրավիճակի համար մեղավոր, Ա. Սիմոնյանը պատասխանել է. «Դա այս ծրագրի թերությունն է: Քանի որ նրանք էլ մասնագիտացած են և համապատասխան կրթություն ունեն, երևի թե ծրագրի միջոցով կարողացել են այդ մանիպուլյացիան անել: Դիտարկմանը` Ձեր մեղքի բաժինը չե՞ք տեսնում, որ բուհից ահռելի չափով գումար են շորթել, ԵՊՀ ռեկտորը պատասխանել է.«Ինչ բացասական բան կատարվում է բուհում, իհարկե իմ մեղքն էլ կա` որպես ղեկավար: Սակայն խնդիրն այն է, որ շատ դժվար է վերահսկել, քանի որ դա ծրագրայի թերություն է»: Ա Սիմոնյանը նշել է, որ դեռ այդ հաշվապահներին աշխատանքից չեն հեռացրել, քանի որ հիմք չունեն, երբ հիմք լինի պետք է հեռացնեն:
Հարցազրույցն ամբողջությամբ`«Ժողովուրդի» այսօրվա համարում