29/06/2013 09:24
Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից
«Հրապարակը» փորձել է ճշտել, արդյոք աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում ընդամենը 4-5 նիստի մասնակցած Գագիկ Ծառուկյանը ստանում է իր աշխատավարձը, թե պահումներ արվել են, ինչպես խոստացել էր ԱԺ նախագահը:
Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է. «Գագիկ Ծառուկյանը երբևէ անձամբ իր պատգամավորական աշխատավարձը չի ստացել, այդ գումարները նպատակաուղղվում են աջակցությունների տրամադրմանը»: Իսկ պահումների մասով «դժվարացել» է պատասխանել: «Հետաքրքիր է, որ ԱԺ-ն աշխատավարձը քարտային սիստեմով է վճարում, և առանձնապես կապ չունի՝ Ծառուկյանն «անձամբ է ճանաչում», թե Էդոն (Ծառուկյանի օգնականը), կարևորն այն է, որ Ծառուկյանը չի հրաժարվում չաշխատածից»,- մեկնաբանել է թերթը: