29/06/2013 17:35
Ուխտագնացություն՝ Իրանի հայկական Սուրբ Թադեի վանք
Այս տարի Թադեի վանք կատարվելիք ուխտագնությունը տեղի կունենա հուլիսի 4-ից 6-ը: Այս մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ տեղեկացրել է Չալդրանի քաղաքապետ Ահմադ Ռեզա Ղոլիփուրը:
Տեղեկատվության համաձայն՝ ամեն տարի ամռանը աշխարհի տարբեր վայրերից Իրան ժամանած հայերը համախմբվում են Ս. Թադեոսի վանքում և պատարագ մատուցում նրա հիշատակին: Ս. Թադեի ուխտագնության օրերին տեղի են ունենում մատաղի արարողություններ և մկտրություններ:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Չալդրանի քաղաքապետ Ահմադ Ռեզա Ղոլիփուրը տեղեկացրել է, որ այս տարի Թադեի վանք կատարվելիք ուխտագնությունը տեղի կունենա հուլիսի 4-ից 6-ը: Ըստ իրանցի պաշտոնյայի՝ սպասվում է, որ ավելի քան հինգ հազար հայ ուխտավորներ կհավաքվեն Թադեի վանքում:
Արևմտյան Ատրպատականի մշակութային ժառանգության, զբոսաշրջության կազմակերպության տնօրեն Զոլֆաղարին էլ նշել է, որ հայ ուխտավորների հանգիստն ապահովելու նպատակով, մեկ միլիարդ ռիալ գումար է հատկացվել, որպեսզի Ս. Թադեոսի վանքի հարևանությամբ զբոսաշրջության ճամբար կառուցվի:
Ս. Թադեոս վանական համալիրը 2008 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Առաջիկայում նախատեսվում է Էսֆահանի հայկական ս. Ամենափրկիչ եկեղեցին (Վանք) ևս գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պահպանության ցուցակում: