29/06/2013 09:27
Գուրգեն Եղիազարյանը հնարավոր է` նոր կուսակցություն հիմնի
ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը որոշել է երկու ամսով սառեցնել իր հարաբերությունները կուսակցության հետ: Չի բացառվում, որ վերջինս առաջիկայում որոշի նոր կուսակցություն հիմնել՝ սոցիալիստական ալյանս: Արդյո՞ք կուսակցությունների այսօրինակ առատությունը չի՞ խորացնում մարդկանց հիասթափությունը՝ «Ժամանակի» թղթակցի հարցադրմանը Գուրգեն Եղիազարյանը համաձայնել է՝ հավելելով, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ կհիմնադրի՞ կուսակցություն թե՞ ոչ. «Ճիշտն ասած, այդ ալյանսը ստեղծելու մեջ հաստատակամ չեմ, գլխավորը միավոր ստեղծելն է, որի շուրջ կհամախմբվեն նույն գաղափարախոսության տեր մարդիկ»:
Դիտարկմանը, թե փաստորեն ՀՀ-ում կավելանա ևս մեկ ռուսական ուղղվածության ուժ, նա ասել է. «Կուսակցությունը կունենա սոցիալ- դեմոկրատական ուղղվածություն, այսօր Եվրոպայի 60% -ում սոցիալ-դեմոկրատները գտնվում են լրջագույն քաղաքական դիրքերի վրա, իսկ ՌԴ-ում սոցիալ-դեմոկրատները չեն»: