01/07/2013 20:00
ԼՂՀ. Նվազագույն աշխատավարձի փոփոխություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 1-ին ստորագրել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մաuին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ԼՂՀ օրենքները։
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: