01/07/2013 17:13
Դատախազությունն այսօր դիմել է Վերահսկիչ պալատ` լրացուցիչ նյութերի համար
Դատախազությունն այսօր դիմել է Վերահսկիչ պալատ՝ 2012 թ. հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների և եզրակացությունների համար հիմք հանդիսացած լրացուցիչ նյութերը տրամադրելու պահանջով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով` ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին կտեղեկացնեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ լրացուցիչ նյութեր պահանջելու պատճառն այն է, որ Դատախազությունը Ազգային ժողովից ստացել էր ՎՊ-ի հաշվետվությունը, որտեղ շարադրված են Վերահսկիչ պալատի եզրահանգումները, սակայն դրանց հիմք հանդիսացած նյութերը մնացել էին ՎՊ-ում: