02/07/2013 09:50
«Նաիրիտը» հավանաբար սնանկ կհայտարարի ու կվաճառի որպես մետաղի ջարդոն
Լավատեղյակ աղբյուրներից «168 Ժամին» հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։
«Տիգրան Սարգսյանի եղբոր հրաժարականը «Նաիրիտի» հետ կապված այս ճակատագրական ժամանակաշրջանում, երբ ՀՀ կառավարությունը և ռուսական «Ռոսնեֆտը» պետք է որոշում ընդունեն գործարանի ապագայի հետ կապված, երբ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում շարունակվում է Միջպետական բանկի «Նաիրիտի» դեմ հայցի քննությունը, հիմք է տալիս ենթադրելու, որ «Նաիրիտում» այլևս անելիք չկա. ռուսական կողմը չի պատրաստվում մտնել «Նաիրիտի» պարտքային բեռի տակ, ՀՀ կառավարությունն այլ գնորդներ չունի, իսկ հոկտեմբերին Մոսկվայի Արբիտրաժային դատարանն այն, ամենայն հավանականությամբ, սնանկ կհայտարարի ու կվաճառի որպես մետաղի ջարդոն»: