03/07/2013 14:02
Արտեմ Ասատրյան. Ընդունում եմ Վերահսկիչ պալատի արձանագրած թերացումները
«Ես ընդունում եմ Վերահսկիչ պալատի արձանագրած թերացումները, որոշ մասի վերաբերյալ ներկայացրել ենք մեր դիտարկումները: Թերացումները ընթացակարգային են, ինչը նշվել է հաշվետվության մեջ»,- այսօր լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ՎՊ-ի կողմիչ հնչեցրած թերացումներին:
Նա հավելեց՝ արդյոք այդ «ընթացակարգային թերացմումները» խախտումներ են, սա այլ հարց է:
Նախարարն ընդունեց, որ ոլորտում կան շատ խնդիրները, որոնք պետք է լուծել:
Հարցին, թե արդյոք գտնում է, որ պետական միջոցները թալանվել են, նախարարն ասաց, որ համաձայն չէ այդ ձևակերպման հետ. «Միայն սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը պետական բյուջեում կազմում են 280 մլրդ դրամ, իսկ պետական ծառայողների աշխատավարձերը պետական բյուջեում կազմում են 300 մլրդ դրամ, թոշակների և նպաստների մասով խախտումներ չեն արձանագրվել, և դա նշանակում է, որ արդեն չեմ կարող համաձայնել դրա հետ»:
Ընթացակարգային խախտումներ թույլ տված անձինք, ըստ Արտեմ Ասատրյանի, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
Նախարարն հիշեցրեց, որ ընթացակարագային խախտումների հետևանքով պետությանը չի հասցվել ֆինանսական վնաս: