03/07/2013 12:42
Դավիթ Սարգսյան. Gnumner.am-ը մեռած կայք չէ
«Gnumner.am-ը մեռած կայք չէ, կենդանի կայք է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսնների նախարար Դավիթ Սարգսյանը, ով այսօր ներկայացրեց նախարարության պատասխանը՝ Վերահսկիչ պալատի բացահայտումներին:
Նախարարն ընդունեց ՎՊ-ի դիտարկումը, որ էլեկտրոնային գնումների համակարգում կա խնդիր: Նա նշեց, որ կայքը որոշ ժամանակ չի գործել, սակայն հատկապես վերջին տասը օրերին գործում է:
Ըստ Դ. Սարգսյանի՝ գնումների ոլորտում նույնպես խնդիր կա, միջոցառումներ են նախատեսում: Նախարարի խոսքով՝ կհրապարկվեն հաղթողները, պետգնումներում հավասար պայմանների համար հնարավորություններ կընձեռվեն, նաև կօգտագործվեն ստանդարտ հայտարարություններ, բողոքարկումների հնարավորություններ և այլն:
Իսկ այն դիտարկումը, թե պետգնումների ոլորտում ապարքններն ավելի թանկ են ձեռք բերվել, քան իրականում արժեն, նախարարը նշեց, որ պետությունը գների դաշտում մոնիթորինգ է սահմանել, ապրանքատեսակների մասով վերանայում կլինի: Արդյունքները տեղադրաված կլինեն նախարարության կայքում: