03/07/2013 14:09
ՍԴ նախագահ. Իրավունք չունեմ Կիպրոսի դատախազին չհավատալու
«Ես իրավունք չունեմ նրան չհավատալու: Եթե ասում է, ուրեմն ինքը լավ գիտի իրենց օրենսդրությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով աղմկահարույց օֆշորային սկանդալին, ինչպես նաև` Կիպրոսի դատախազի հայտարարությանը, նման կարծիք հայտնեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Նա չցանկացավ այլ մարնամասներ ասել և խորհուրդ տվեց դիմել իրավական կոնսուլտանտի:
«Ինձանից մի փորձեք քաղաքական կամ այլ եզրահագումների սպասել: Ամեն ինչ օրենքով է սահմանված: Օֆշոր ասելով` չպետք է հասկանալ վերացական ինչ-որ բան: Դա վերաբերում է կոնկրետ երկրի, կոնկրետ օրենսդրությանը: Պետք է հարցն ուսումնասիրել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում` «Անհնար է օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց անձի թույլտվության»