03/07/2013 12:03
Էկոնոմիկայի նախարար. Ես հարյուր մլն դրամով զուգարան չէի դնի
Այսօր Վերահսկիչ պալատի դիտողություններին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նախ նախարարն անդրադարձավ երկու բիոզուգարաններին խնդրին, որոնց ձեռբերման վրա ծախսվել է շուրջ հարյուր մլն դրամ: ՎՊ-ն գնումն անարդյունավետ է համարել:
Նախարարը անարդյունավետ չհամարեց ձեռքբերումը, նշելով, որ բիոզուգարաններն աշխատում են, սակայն առանց շահույթի. «Հանրային զուգարաններից պետությունը շահույթ չի հետապնդում»,-ասաց նախարարը: Թեև նախարարն անձամբ չի ստուգել զուգարանները գործում են, թե՞ ոչ, սակայն չհամաձայնեց այն դիտարկմանը, որ զուգարանները չեն գործում:
Նման թանկարժեք զուգարանները լավագույնն են, և պետք է նպաստեն տուրզիմի զարգացմանը, սակայն նախարարը դժվարացավ չգիտի դրանց տեղադրումից հետո տուրիզմը զարգացել է, թե՞ ոչ:
«Ես հարյուր մլն դրամով զուգարան չէի դնի»,- ասաց Վահրամ Ավանեսյանը:
Նշենք, որ հարյուր մլն դրամով ձեռք բերված երկու զուգարաններից մեկը տեղադրված է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ, որից օգտվելը բավականին խնդրահարույց է և կանոնակարգված չէ, մյուսը տեղադրվաշ է «Տաևեր» ճոպանուղու հարևանությամբ: Օրերս «Տաթևեր» ճոպանուղու տնօրենն ասաց, որ արդեն երկու շաբաթ է, որ բիոզուգարանն աշխատում է: