03/07/2013 20:13
ՎՊ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը որևէ առարկություն չի ներկայացրել
ՀՀ Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում անդրադառնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի այսօրվա ասուլիսում արված հայտարարությանը.
«Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «Էկոնոմիկայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ նախարարությունը ունեցել է առարկություններ և դրանք պաշտոնապես ներկայացրել է Վերահսկիչ պալատ»: Վերոհիշյալի կապակցությամբ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .
ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել: Ավելին` ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ տեղեկատվություն և ժամանակացույց»,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ: