03/07/2013 09:51
Եթե մինչև հիմա փողով գնել են մարդկանց, որ չբողոքեն, այս անգամ չի լինի նման
Հուլիսի 10-ին լրանում է Ավետիք Բուդաղյանի մահվան քառասուն օրը: Այս օրերին, ըստ մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատուրյանը փորձում է փաստաբանների միջնորդությամբ հանդիպել Բուդաղյանների ընտանիքի անդամներին, ներողություն խնդրել:
Բուդաղյանների հարազատները, սակայն «Ժամանակի» հարցին երեկ պատասխանել են, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրանք, իրենց հերթին, հարցադրում արեցին՝ ի՞նչը ներել, ինչո՞ւ դա, երբևէ կմոռացվի: Кровь не продаемся, а проливается՝ ասել են նրանք և հավելելով, որ Բուդաղյանները ոչ մի դեպքում չեն համաձայնվի հանդիպել. «Եթե մինչև հիմա փողով գնել են մարդկանց, որ չբողոքեն, այս անգամ չի լինի նման բան»: