03/07/2013 09:12
ՊԵԿ նախագահին պատկանող խանութներում մարդիկ առանց գրանցման են աշխատում
Հայաստանում գործող «Մեգա սպորտ» խանութների ցանցերում մարդիկ աշխատում են առանց օրինական գրանցում ունենալու: Խանութի աշխատակիցները «Ժողովուրդին» դժգոհել են, որ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրենց գրանցել որպես օրինական աշխատողներ: Ընկերությունն անգամ հրաժարվում է տեղեկանքներ տրամադրել աշխատակիցներին: Սակայն «Մեգա սպորտ» խանութների ցանցի տնօրենի տեղակալ Արտաշես Մելքումյանը թերթի հետ զրույցում հերքել է լուրը:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ««Մեգա սպորտ» խանութների ցանցը պատկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, թեև նրա խոսնակ Նելլի Մանուչարյանը թերթի հետ զրույցում ասել է, թե Գ. Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: