04/07/2013 12:36
Ա. Բուդաղյանի փաստաբանի բողոքը ուղարկվել է զինդատախազություն
Գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը, որը երեկ ստացվել էր ՀՀ գլխավոր դատախազություն, ուղարկվել է զինվորական դատախազություն: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով` այս կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածում, համաձայն որի` քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, որի գործողություններն ու որոշումները՝ վերադաս դատախազին։
Հիշեցնենք, որ Ա. Բուդաղյանը հրազենային վնասվածք է ստացել լյարդի շրջանում, որից հետո 3 վիրահատության էենթարկվել:
Նախորդող հրապարակում` Արտակ Բուդաղյանը, հնարավոր է, վաղը հիվանդասենյակ տեղափոխվի
Արտակ Բուդաղյանը դուրս չի գրվել. Ստույգ ժամկետը դեռևս հայտնի չէ