04/07/2013 09:32
Քննարկվելու է ՎՊ հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ականների դրսևորած վարքագիծ
Ինչպես տեղեկացրին «Հրապարակի» ՀՀԿ-ական աղբյուրները` այսօր, երեկոյան ժամը 8-ին, տեղի կունենա երկար սպասված ԳՄ նիստը, որը պետք է քննարկի պառլամենտական մեծամասնության վարքագիծը ՎՊ հաշվետվության ժամանակ:
«Շատերը սպասում են նույնքան կոշտ խոսակցություն, ինչպիսին եղավ նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ, մանավանդ որ հենց ԳՄ-ին ներկա լինելու համար չեղյալ է համարվել Հովիկ Աբրահամյանի այցն Ուկրաինա, որը պետք է մեկնարկեր այսօր: Եվ չնայած ՀՀԿ-ում սպասում են, թե ինչ է ասելու խնդրո առնչությամբ Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, խորհրդի նիստ ԳՄ-ից հետո չի լինելու»: