04/07/2013 09:15
Հանթսմանը խզել է կապերը Օսկանյանի հետ և կտրել «Սիվիլիթասի» ֆինանսավորումը
«Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Ջոն Հանթսմանը խզել է իր կապերն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս»-ի նախագահ Վարդան Օսկանյանի հետ»։ «Ժողովուրդի» տեղեկություններով` «Հանթսմանը դադարեցրել է անգամ հիմնադրամի ֆինանսավորումը։ Հատկանշական է, որ մեծ բարերար Հանթսմանը նման որոշման է հանգել ոչ թե Օսկանյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին տեղեկանալուց անմիջապես հետո, այլ տակավին վերջերս»։
Թերթի հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն անդրադառնալով հարցին, թե` «Ինչո՞ւ է Հանթսմանը սառեցրել հարաբերություններն Օսկանյանի հետ», նշել է. «Մեկնաբանություն չունեմ»։ Թերթը մեկնաբանում է. «Իսկապես որ, ի՞նչ սրտով մեկնաբաներ»: