05/07/2013 09:55
Դպրոցի տնօրենը Արմավիրի մարզպետին անվանել է «շան տղա» ու հայհոյել
«Չորրորդ իշխանությունը» հիշեցնում է, որ նախորդ համարներից մեկում անդրադարձել էին այն փաստին, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հովանավորում է մի անձնավորության, ում դեմ ժամանակին քրեական գործ էր հարուցված և նրան օրերս նշանակել է մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն, իսկ նախկին տնօրենին ստիպել է, որ ազատվի աշխատանքից։
Թերթը փորձել է այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ Դաշտի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանից, ով մինչ հարցազրույց տալը ցանկացել է տեղեկանալ՝ իր կողմից ասված յուրաքանչյուր խոսք նույնությամբ հրապարակվելո՞ւ է, նույնիսկ եթե ինքը մարզպետին «շան տղա» անվանի։ Թերթի թղթակցի հետ զրույցում, սակայն, Ռոստոմյանը Արմավիրի մարզպետին որակել է ավելի վատ բառերով և նրան բնութագրեl հայկական բառապաշարում ընդունված ամենավատ հայհոյանքով։
«Ես խոսքս ուղղում եմ հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին, վարչապետին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին. Հարգելիներս, խնդրում եմ ինձ տվեք մի քանի հազար դոլար, չգիտեմ ինչքան, իրենք կիմանան՝ իրենց «կանալներով», որ տամ ու մնամ իմ գործին, իմ տուն ու տեղին։ Որպեսզի ես վճարեմ էս ամեն ինչի համար և պետությունիցս դուրս չգամ։ Ես էն վատ տարիներին դուրս չեմ եկել, հիմա մի ստիպեք, որ հեռանամ։ Թույլ տվեք, որ իմ ընտանիքը ես էստեղ պահեմ, իմ հայրենիքում, իմ երկրում»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի՝ աշխատանքից ազատված տնօրենը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։