05/07/2013 15:37
«Եղիցի լույս» մրցանակը կտրվի Արտավազդ Փելեշյանին
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում այս տարի «Եղիցի լույս» մրցանակը կտրվի հայ մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Մրցանակը այս տարի ևս կհանձնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
«Նա է արժանի այս մրցանակին»,-ասաց նա, նշելով, որ թեև Ա. Փելեշյանը քիչ է շփվում լրագրողների հետ, ասաց խոստացել է մեկ հանդիպում ունենալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Մրցանակը կտրվի հուլիսի 12-ին:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը:
Այս տարի փառատոնին ներկա կգտնվեն «Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացած հայտնի կինոգործիչներ Ռոդֆրի Ռեջիոն, Յոս Ստելինգը, Քշիշտոֆ Զանուսին:
Փառատոնը այս տարի ստացել է աշխարհի 94 երկրներից 1200 հայտ: Փառատոնի հովանավոր, «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով` հաջողվել է փառատոնը դարձնել միջազգային անձնագիր:
Փառատոնի մրցութային ծրագրում ժյուրին կգլխավորի հունգարացի հայտնի ռեժիսոր Իշտվար Սաբոն, Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրին` Սերգեյ Լոզնիցան:
Կիրականացվեն նաև Արամ Խաչատրյանի 110, Ներսես Հովհաննիսյանի` 75 և Արտավազդ Փելեշյանի 75-ամյակին նվիրված ծրագրեր:
Նախորդող հրապարակում`Շառլ Ազնավուրը ներկա կլինի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին
«Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 7-ից 14-ը