05/07/2013 09:36
Հեռուստաընկերություններում կրճատումներ են գնում
Մի քանի հեռուստաընկերություններում կրճատումներ են գնում, ծրագրեր են փակվում, մարդկանց ուղարկում են չվճարվող արձակուրդ Հ1-ում փոփոխությունները պայմանավորված են նոր տնօրենի անձով: «Արմենիայում» և «Շանթում» աշխատակազմի և վարձատրության ուռճացվածությամբ: Հրահանգված է ավարտին հասցնել հեռարձակվող սերիալները և նորերի նկարահանում չսկսել. յուրաքանչյուր ՀԸ-ում պետք է հեռարձակվի մեկական սերիալ: Սերիալներում զբաղված հսկայական անձնակազմերն արդյունքում գործազուրկ են դառնում. գրել է «Հրապարակը»: