05/07/2013 16:48
ԳՆ փոխնախարար. Այս տարի ծիրանի կրկնակի արտահանում և մթերում է իրականացվել
«Այս տարի արդեն արտահանվել 12.700 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահտավում արտահանվել էր 6.500 տոննա ծիրան»,- այսօր «Ազատություն» ռադիակայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ գյուղատնետսությնա փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Ռ. Մակարյանը նաև փոխանցեց, որ այս տարի արդեն մթերվել է 4500 տոննա ծիրան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 2200 տոննա ծիրան: Մթերում իրականացվում են մի քանի խոշոր վերամշակող ընկերություններ, նաև փոքր ընկերություններ՝ «Արտաշատի պահածոների գործարանը», «Աբրիկոն» ընկերությունը, Արմավիրի «Նոյան» գործարանը, Էջմիածնի պահածոների գործարանը և այլն: Մթերում չի իրականացնում «Բորոդինո» խոշոր վերամշակող գործարանը, պատճառաբանում են, որ միջոցներ չունեն, նաև պահեստավորված ապրանք ունեն:
Ռ. Մակարյանը փոխանցեց, որ մյուս վերամշակող կազմակերպությունները ևս ունեն պահեստավորված խյուս, սակայն մթերում կազմակերպեցին:
Ներկայումս գործում է 15 վերամշակող կամզակերպություն, որոնց թվում խոշոր գործարանները 5-ն են, ծիրանը դեռևս մթերվում է 50 դրամով, հետագայում ևս փոխնախարարը գնի փոփոխություն չկանխատեսեց, քանի որ այս տարի ծիրանի բերքը շատ է, ծավալները մեծ են, բերքի պիկը շարունակվում է: