05/07/2013 09:17
Սուրիկ Խաչատրյանի որդին թմրանյութերի ազդեցության տա՞կ է եղել
«Ժողովուրդի» փոխանցմամբ, հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին` ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել»:
Խաչատրյանների իրավապաշտպան Ռուբեն Սահակյանն անդրադառնալով լուրին, նշել է, որ «Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ, քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ»: