08/07/2013 14:28
Նովոսիբիրսկ-Ադլեր գնացքի վթարից տուժածների թվում հայեր կան
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում Նովոսիբիրսկ-Ադլեր գնացքի վթարի հետևանքով տուժածների թվում երեք հայ կա: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարութան հրապարակած ցուցակից:
Այսպիսով, Ադլեր ընթացող գնացքում են եղել Սեիդա Հարությունյանը (ծնված 1936-ին, քաղաք Լաբինսկ), Անուշ Վլադիմիրի Հարությունյանը (ծնված 1989-ին, քաղաք Բառնաուլ) և Նորայր Կարենի Հարությունյանը (ծնված 2012-ին, ք. Բառնաուլ):
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան գնացքի հինգ վագոնները դուրս են եկել գծերից: Նախնական տվյալներով, երկաթգծերը դեֆորմացվել էին արևից:
Վթարի հետևանքով տուժել է ավելի քան 70 ուղևոր, նրանցից 13-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության: